Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունենալու է իր, Ալիևի, Մակրոնի, Շոլցի, Միշելի հանդիպումը։ Եվ այդ հանդիպմանն ընդառաջ՝ Ադրբեջանի նախագահը ռազմական սպառնալիքի կիրառմամբ կրկին շանտաժի ենթարկեց ԼՂ-ին․ «Բոլորը գիտեն, որ այսօր այդ տարածաշրջանում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ իրականացնելու համար, վերահսկում ենք ճանապարհը։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է …

