Տնտեսական աճի ցուցանիշները կդանդաղեն, պոտենցիալն անվերջ չէ․ բայց հոսքերը դեռ պահպանվում են․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) շարունակում է բարձր աճի տեմպով ընթանալ առաջ։ Միևնույն ժամանակ, ունենք իրավիճակ, երբ, ըստ Կենտրոնական բանկի, գնաճը հիմնականում ընդունելի մակարդակում է։ Այս և այլ թվերի, ցուցանիշների մասին զրուցել ենք տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ։

-Պարո՛ն Կարապետյան, ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ առաջին 5 ամիսների տվյալները, և 12,5 տոկոս աճ ունենք, որը շատ նման է նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշին։ Ինչպե՞ս եք սա մեկնաբանում։

-Իրականում այս ընթացքում՝ տարեսկզբից տեղի ունեցած տնտեսական զարգացումները նույնությամբ շարունակում են նախորդ տարվա երկրորդ կեսի զարգացումները։ Էական փոփոխություն տնտեսական աճի գործոնների մեջ չի նկատվել։ Այդ առումով սա բնականոն երևույթ է։

-Նախորդ տարի մեր աճն ավելի շատ պայմանավորված էր ծառայությունների ոլորտով, և ամենաբարձր ցուցանիշները լինում էին հենց այդ ոլորտում։ Հիմա առևտուրն է առաջատար՝ 24,5 տոկոսով։ Սա բացատրվում է հենց արտաքի՞ն առևտրով։

-Ըստ էության՝ այո, վերարտահանումով։

–Ինչո՞ւ մյուս ոլորտները հետ ընկան։

-Բնականաբար, այստեղ դրսևորվել է բազայի էֆեկտը, բայց ծառայությունների ոլորտը էլի շարունակում է բարձր տեմպով աճել։ Իհարկե, այդ աճի պոտենցիալն անվերջ չէ, և այդ ցուցանիշները պետք է դանդաղեն։ Բայց, ամեն դեպքում, քանի դեռ այդ ներհոսքը պահպանվում է, դրանք շարունակվում են և՛ կապիտալի, և՛ մարդկանց ներհոսքի ձևով, այդ առումով դեռևս բարձր ցուցանիշների ականատես ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան