Կարծում եմ՝ փողոցների անվանակոչությունները պիտի հնչեղություն ունենան․ Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը։

Կարծում եմ՝ փողոցների անվանակոչությունները պիտի հնչեղություն ունենան։ Երևանի ավագանու նիստում այս մասին նշեց ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանում Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ նախագծին։

«Փողոցների երկար անունները նույնիսկ օնլայն տաքսիներից օգտվելու ժամանակ արդեն խնդիր կարող են առաջացնել։ Ու-երով, և-երով ու ստորակետներով փողոցների անվանակոչությունը հարմար չէ, գուցե առանձին զուգահեռ փողոցներ անվանակոչվեին տարբեր անուններով, ոչ թե մեկ փողոցի անունը այդքան երկար լիներ՝ ամբողջ ընտանիքի անունները ներառելով»,- ասաց ավագանու անդամը։

Նշենք, որ նախատեսվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցն անվանակոչել ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի և նրա կնոջ՝ քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի անվամբ` «Ստեփան և Ռուզան Քյուրքչյաններ փողոց»:

Մանրամասները՝ տեսանյութում։