Կարեն Անդրեասյանի խորհրդականը, Արդարադատության  նախարարության պաշտոնյան և ավագանու նախկին անդամը՝  դատավորի թեկնածու

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է որոշում՝  քրեական և քաղաքացիական բաժիններում  դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու մասին։ Որոշմանը կից հավելվածում նշվում են թեկնածուների անուններն ու այս պահին վերջիններիս աշխատանքի վայրը։

Այսպես՝ քրեական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների  ցանկում ընդգրկված է 9 անձ։

Գագիկ Հարությունյանն այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասանի խորհրդականն է, մինչ այդ՝ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում աշխատել է Արդարադատության նախարարությունում  ու որպես նախարարի ներկայացուցիչ մասնակցում էր Բարձրագույն դատական խորհրդում դատավորների վերաբերյալ կարգապահական գործերի քննությանը։ 

Սերժ Ռուշանյանն, ըստ ԲԴԽ կայքում առկա տվյալների, այժմ չի աշխատում, սակայն Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակ աշխատել է որպես նախարարի խորհրդական։

Արդարադատության նախարարության աշխատակից է նաև Գարիկ Աբելյանը։ Վերջինս այժմ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն է, մինչ այդ եղել է դատախազ։

Գևորգ Մանուկյանը եղել է Արմավիրի մարզի դատախազ, ապա՝ Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ, հետո  նորից դարձել է Արմավիրի մարզի դատախազ։

Արսեն Գեղամյանը Հակակոռուպցիոն կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննիչ է, նախկինում եղել է նաև դատավորի օգնական։ 

Արփինե Շտոյանը դատավորի օգնական է՝ Շիրակի մարզում։ Դատավորի թեկնածու Գոռ Գասպարյանն էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի օգնականն է։ Շահվերդյանն այն դատավորն է, որն օրեր առաջ,  դռնփակ  քննություն իրականացնելով, պայմանական ազատազրկման դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու միջադեպի գործով անցնող Գայանե Հակոբյանին։

Վարսենիկ Մելքոնյանը և Արմեն Շիրոյանը դեռ մինչև 2023 թվականի հունվարի 7-ը դատավոր էին, այժմ՝ փաստորեն, թեկնածու։ 2022 թվականի դեկտեմբերին Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով, որոնք ուժի մեջ մտան հունվարի 7-ից, այս անձինք ռեզերվային դատավորի կարգավիճակ էին  ստացել։ Օրենքով նրանք կարող էին պաշտոնավարել միայն, եթե Արդարադատության ակադեմիայում դասընթացների մասնակցեին կամ հատուկ որակավորման ստուգում անցնեին։

Քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների ցանկում 3 անձ է

Անի Կարաքեհյանն իրավաբան է «Գոռհակ թրեյդ» ՍՊԸ-ում։

Լիլիթ Մկրտչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի պետն է, Միշա Էլոյանը՝ Հայաստանի բանկերից մեկի  գլխավոր մասնագետը։

 

Արաքս Մամուլյան