Վարկած կա, որ «Հոկտեմբերի 27»-ը կապ ունի տարածքների փոխանակման հայեցակարգի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
Բոլորը

«Կա վարկած, որի հիմնավորումները նաև հրապարակային են, որ 1999 թվականի իրադարձությունները՝ Հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման այդ հայեցակարգի հետ»,- այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մինչև օրս այս վարկածը քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ։

«Հաջորդ գործոնը՝ տնտեսական և դեմոգրաֆիական գործոնն է։ Ի՞նչ հանգամանքի վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել։
1994 թվականին, երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել է։
Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, իսկ Հայաստանի բնակչությունը էական նվազեց։ Այստեղ հաղթանակի և մարդու հարաբերության շատ կարևոր խնդիր կա դրված, որը վստահ չեմ, թե այս ֆորմատում քննարկելու առարկա է։
Ո՞ւմ համար է հաղթանակը և ո՞ւմ համար էր հաղթանակը։ Այսինքն՝ ինչո՞ւ այդ հաղթանակի արդյունքում Հայաստանի բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ Հայաստանի տնտեսությունը չկարողացավ հաղթել Ադրբեջանին։ Եվ սա ուղիղ կապ ունի անվտանգության և ռազմական բյուջեների հետ»,- նշեց վարչապետը։

«Նաև գիտենք, որ 1997-98 թվականներին ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը և հարցը ներքաղաքական շատ էական ազդեցություն է ունեցել առնվազն ֆորմալ տեսանկյունից, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականը պատճառաբանել է ԼՂ հարցի շուրջ ունեցած հայեցակարգային տարբերություններով»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։