Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասութրունները դադարեցվել են` աշխատանքային կարգապահական կանոնները կրկին խախտելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ի հակադրում բոլոր այն լրատվամիջոցների, որոնք օրեր շարունակ կեղծ լուրեր են տարածում Երասխ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանի պաշտոնավարման իրավասությունների դադարեցման հետ կապված՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ առաջ քաշված բոլոր կանխավարկածները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Արարատի համայնքապետարանից։

Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասութրունները դադարեցվել են.

Աշխատանքային կարգապահական կանոնները կրկին խախտելու՝ աշխատանքային պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, վարչական ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, պաշտոնական պարտականությունները վերազանցելու համար, ինչպես նաև հաշվի առնելով երկու չմարված կարգապահական տույժերի առկայությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 131-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի, 121-րդ հոդվածի 1-ին մասի,
123-րդ հոդվածի և 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով։

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող կեղծ լուրեր տարածելուց։

Հունիսի 15-ին Երասխի արդեն նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, նշել էր, որ մետաղաձուլական գործարանի կառուցումը նպատակահարմար է։ Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ադրբեջանական կողմը կարող է անընդհատ թիրախավորել Երասխը, Այվազյանը պատասխանել էր․ «Չի կարող նման բան լինել, եթե մեր կառավարությունը դեմն առնի»։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Այվազյանի պաշտոնանկության պատճառը հենց այս հայտարարությունն է։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, մեկ շաբաթ առաջ էլ, երբ մետաղաձուլական գործարանի տարածքում տեղադրվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները, Սարո Այվազյանը, ի տարբերություն դեսպանների այցի, տարածքում չէր։

Հիշեցնենք՝  Երասխում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանը հունիսի 14-ից ադրբեջանական թիրախովորումների ներքո է։ Կրակահերթերի հետևանքով վիրավորվել էին Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանն այդ օրը ասաց, որ մինչև տարեվերջ գործարանի շինաշխատանքներն ավարտած կլինեն։ Ադրբեջանական կողմը Երասխում այսօր կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։ Ըստ Տիրան Հակոբյանի՝ նպատակը միայն վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է։ Այդ կերպ ադրբեջանական կողմն ուզում է խոչընդոտել գործարանի կառուցումը, քանի որ, ըստ նրա, գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որպեսզի ՀՀ-ն տնտեսապես հզորանա։

Արփի Հակոբյան