Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան շեշտում է՝ Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում Կոլոնան նշեց՝ շատ կարևոր է դատարանի որոշումը հարգելը, որովհետև դա է իրավական իրականությունը, իսկ որոշման չկատարումը խաթարում է առանց այդ էլ անվստահության առկա մթնոլորտը։ Անդրադառնալով …

