Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողություն․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված …

