Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել ոստիկանի կողմից 17-ամյա տղայի սպանության պատճառով

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Փարիզի արևմուտքում՝ Օ դը Սեն դեպարտամենտում ոստիկանների կողմից դեռահասի սպանությունից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 20 ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել, հաղորդում է ֆրանսիական BFMTV-ն։

Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային պարեկության ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, որը, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները: Արդյունքում քաղաքում անկարգություններ են սկսվել։

«Նանտերում անկարգություններ են սկսվել, սակայն գիշերվա ընթացքում դրանք տարածվել են Օ դը Սենի այլ մունիցիպալիտետներում։ Ոստիկանության միջամտության ժամանակ 20 ժանդարմներ թեթև վնասվածքներ են ստացել»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ անկարգությունների ժամանակ ոչնչացվել է մոտ 25 մեքենա, հրդեհվել են վարչական մի շարք շենքեր, ջարդվել են ոստիկանության և հրշեջ ծառայության մեքենաներ, իսկ փողոցներում աղբարկղերից պատնեշներ են հայտնվել։

Միջադեպն ինքնաբուխ անկարգություններ է առաջացրել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, շինանյութ, կոտրլել ցուցափեղկերն ու կանգառները: Ոստիկանության հետ բախումներ են գրանցվել։

Բողոքի ցույցեր են անցկացվել Փարիզում և Նանտերում, Փարիզի Բուլոն-Բիլանկուր և Օնետ-սուս-Բուա արվարձաններում, Սուրեսնես, Ասնյեր-սյուր-Սեն, Ժենեվիլիե, Լա Գարեն-Կոլոմբ և Վիլնև քաղաքներում։ Ցուցարարներն այրել են նաև Մանտեսի քաղաքապետարանը։

Ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 24 մարդ։

Տաթև Ֆռանգյան