Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողության նախապատրաստական աշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավարի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ուժային կառույցների պատասխանատուների հետ հյուրընկալել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր․ տեղեկացնում են մարզպետարանից։

Շիրակի մարզպետը կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունը մարզի մարզամշակութային կյանքի աշխուժացման գործում՝ ընդգծել է, որ կարվի ամեն հնարավորը բարձր մակարդակով դրանք անցկացնելու ուղղությամբ։

Իշխան Զաքարյանն էլ անդրադառնալով արդեն մեկնարկած աշխատանքների ընթացքին՝ նշել է, որ օր օրի ավելանում է խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած երկրների ու մարզիկների թիվը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, որից հետո տեղի է ունենալու վիճակահանություն։ Այս պահի տվյալներով, ամենամեծ պատվիրակությունը կժամանի Ռուսաստանի Դաշնությունից՝ 18 քաղաքից շուրջ 430 մասնակից, այնուհետև Թուրքիայից՝ 5 քաղաքից 374 մասնակից, Վրաստանից՝ 7 քաղաքից 301 մասնակից, 247 մասնակից 10 քաղաքից կժամանի ԱՄՆ-ից, 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից, պատվիրակություններ կլինեն Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից՝ Հայաստանի մասնակիցների հետ ընդհանուր մինչ այժմ գրանցված մարզիկների թիվը հասնում է 5500-ի։

Առաջիկա օրերին կձևավորվի մարզային շտաբ, որն համակարգելու է կազմակերպչական աշխատանքները, ջահի վառման արարողությունը նախնական պայմանավորվածության համաձայն կլինի հուլիսի 22-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի անցկացմանն ու մասնակիցների կեցությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր, մասնավորապես, քաղաքի արտաքին ձևավորմանը, առավել բանուկ հատվածներում էկրաններ տեղադրելուն, կապի, արագ սննդի, անվտանգ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև բոլոր մարզադահլիճներում և կեցության վայրերում ոստիկանական հսկողության ուժեղացմանը, արտակարգ իրավիճակների և շտապօգնության ծառայությունների աշխատանքին առնչվող հարցեր: