Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները ռուս-բելառուսական Միութենական պետությանը երկրի միանալու մասին, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։ «Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ղազախստանին միանալ Միութենական պետությանը: Ես ըստ արժանվույն եմ գնահատում նրա կատակը: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական …

