Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապե¬տության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ:

Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն գնահատականն է: Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնավարումը կրկին աչքի կընկնի Ձեզ բնորոշ եռանդով և նախանշված նպատակ¬ներն իրագործելու հաստատակամությամբ:

Հարգելի պարոն Միցոտակիս,

Վստահ եմ՝ հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա խարսխված երկկողմ գերազանց համագործակցությունն առաջիկայում նոր զարկ կստանա:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, Հունաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաև եղբայրական հույն ժողովրդին մեր երկրի համար դժվարին պահերին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար:

Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ ուղղորդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների միջև: Հայաստանը հանձնառու է ընդլայնել և խորացնել գործընկերությունը Հունաստանի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս առումով վերստին հաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը:

Մեծարգո պարոն վարչապետ, օգտագործելով այս առիթը, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն»: