ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանվել Մոսկվայի կամ Մինսկի ցանկացած սպառնալիքից․ Ստոլտենբերգ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանվել Մոսկվայի կամ Մինսկի ցանկացած սպառնալիքից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ դեռ վաղ է որևէ եզրակացություն անել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի՝ Բելառուս տեղափոխվելու հետևանքների մասին։ Ըստ Ստոլտենբերգի՝ նրա ուժերի մի մասը նույնպես կհիմնավորվի Բելառուսում։

«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել Մոսկվային և Մինսկին, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի՝ պաշտպանելու յուրաքանչյուր անդամի և ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մայրաքաղաքներում «ոչ մի տեղ չպետք է լինի թյուրիմացություն դաշինքի ունակությունների հետ կապված՝ պաշտպանելու դաշնակիցներին ցանկացած հնարավոր սպառնալիքից՝ անկախ «Վագների» ուժերի տեղաշարժերից»։

Ստոլտենբերգը, միաժամանակ, ասել է, որ Արևմուտքը չպետք է «թերագնահատի» Ռուսաստանին անցած հանգստյան օրերին տեղի ունեցած քաոսային իրադարձություններից հետո։ Նա նշել է, որ Լիտվայում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում դաշինքը կենտրոնանալու է հավաքական պաշտպանության ամրապնդման լուծումների վրա՝ պաշտպանելու իր բոլոր անդամներին, հատկապես՝ նրանց, որոնք ընդհանուր սահման ունեն Ռուսաստանի և Բելառուսի հետ։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր հերթին զգուշացրել է Բելառուսում «Վագներ»-ի զինյալների տեղակայման ռիսկերի մասին։

«Եթե «Վագներ»-ն իր սերիական մարդասպաններին Բելառուս տեղափոխի, ապա բոլոր հարևան երկրներն անկայունության ավելի մեծ վտանգի առաջ կկանգնեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Վագներ»-ի անդամները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս, իսկ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված քրեական գործը կկարճվի։

Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Պրիգոժինն արդեն Բելառուսում է։

Էմմա Չոբանյան