Եվրոպական խաղեր. հայ 4 բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր «Նովի Տարգ» արենայում կկայանան բռնցքամարտի քառորդ եզրափակչի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կմենամարտի ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ, Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի հետ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմենամարտի սերբ Վախիդ Աբասովի հետ, իսկ աշխարհի փոխչեմպիոն, գերծանրքաշային Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի բրիտանացի Ջասթի Օրիեն:

Հաղթանակների դեպքում հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ, իսկ Հակոբյանը, Բազեյանն ու Մադոյանը նաև օլիմպիական ուղեգիր կնվաճեն:

Եվրոպական խաղերում իրենց ելույթներն ավարտել են կանանց թիմի բոլոր անդամները. Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ) պարտվել են մեկնարկային մենամարտերում և դուրս մնացել հետագա պայքարից:

Մրցելույթներն ավարտել են նաև սուսերամարտիկներն ու ջրացատկորդները: Հունիսի 27-ին մարտուղյակ են դուրս եկել խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանն ու Գրիգոր Մնացականյանը: Նավասարդյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը, իսկ Մնացականյանը երկու հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել 1/64-րդ եզրափակիչ, որտեղ արդեն մրցել է Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռոդ Մաքսի հետ ու 7-15 հաշվով զիջել նրան:

Ջրացատկորդ Մարատ Գրիգորյանը երեկ հանդես է եկել 10 մ. աշտարակացատկում և վաստակելով 253.40 միավոր՝ զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Հաղթողի տիտղոսը նվաճել է գերմանացի Տիմո Բարտելը՝ 434.15 միավորով:

Հիշեցնենք՝ Հայաստանը դեռևս 3 մեդալ է նվաճել Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:

Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմն՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:

Կրակովի տատամիի վրա թաեքվոնդո մարզաձևից հանդես է եկել Սարգիս Սարգսյանը (74 կգ)՝ հենց մեկնարկում զիջելով Իսպանիայի ներկայացուցչին:

Հուլիսի 28-ից Եվրոպական խաղերում հանդես կգան նաև թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանն ու Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարում են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը 57 մարզիկ է ներկայացնում` 9 մարզաձևում: