Այս տարվա փետրվարին օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առուվաճառքի 379 գործարք է կատարվել, որը ընդհանուր գործարքների 10,5 %-ն է կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։ Գործարքներից 136-ի դեպքում օտարերկրյա քաղաքացին գնորդն է եղել, 221-ի դեպքում՝ վաճառողը, 22-ի դեպքում և գնորդը և վաճառողը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Այսպիսով՝ 2023-ի փետրվարին օտարերկրյա քաղաքացիները գնել են …

