Չինաստանից որոշ գործարարներ դադարեցրել են ՌԴ մատակարարումները «Վագների» ապստամբության պատճառով

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանից որոշ ձեռնարկատերեր դադարեցրել են Ռուսաստան ապրանքների մատակարարումներն ապստամբության պատճառով, որը կազմակերպել էր ռուսական «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործարարներին, փոխանցում է Meduza-ն։

«Մենք կարծում էինք, որ մեծ խնդիրներ կառաջանան»,- ասել է Ֆուցզյան նահանգից առևտրային կազմակերպության ղեկավար Շեն Մուհեյը, որը միավորում է մի շարք ընկերություններ։ Դրանք մեքենաներ, պահեստամասեր և հագուստ են արտահանում Ռուսաստան:

Մուհեյը նշել է, որ չնայած Ռուսաստանում ճգնաժամը թուլացել է, որոշ ձեռնարկատերեր որոշել են սպասել, քանի որ չգիտեն՝ ինչ է լինելու հետագայում։ Նա հրաժարվել է անվանել ընկերությունների անունները, որոնք դադարեցրել են մատակարարումները։

Չինաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու՝ Reuters-ի դիմումներին։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Չստացված ապստամբությունից հետո Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դա Ռուսաստանի «ներքին գործն է», և աջակցել էր Մոսկվայի ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը։

Էմմա Չոբանյան