Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու Սուրբ սեղանի, մկրտության ավազանի վերաօծումը և կատարվել է առաջին աղոթքը պատերազմում նահատակված այգեհովիտցիների համար։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից։ «Եկեղեցին կիսախոնարհված վիճակում էր մինչև վերջերս։ Խորհրդային տարիներին այն ծառայել էր որպես գոմ և պահեստ։ Շուրջ տասը տարի առաջ այգեհովիտցի ռուսաստանաբնակ Ամիր …

