«Մոտեցա, բրթեցի Փաշինյանին, իմ սրտի խոսքն ասեցի»․ Վարուժան Ավետիսյանի որդին մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը, հուլիսի 2-ից ձերբակալված էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով։ 65 ժամ անց 21-ամյա Դավիթն ազատ արձակվեց, սակայն կասկածանքը փոխարինվեց մեղադրանքով․ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խուլիգանության հոդվածով։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ Նիկոլ Փաշինյանը, դատելով կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած կադրերից, զբոսանքի էր դուրս եկել ընտանիքի հետ։ Դավիթի խոսքով՝ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների և ոստիկանների կողմից հետագա գործողությունները տեղի են ունեցել նրանց աչքի առաջ։

Դավիթ Ավետիսյանին բռնի ուժով բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ քննիչի աշխատասենյակի առաջ անցկացրել են ավելի քան 5 ժամ։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր է կազմվել, որտեղ նշվել է, որ Դավիթը, մոտենալով վարչապետին, հայհոյել է նրան։

Արայիկ Պապիկյանը 3 օրերի ընթացքում մի շարք դիմումներ է հասցեագրել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին, բողոքարկել ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը, սակայն բոլորն անպատասխան են մնացել։ Փաստաբանը կարծում է, որ այս ամենից զատ՝ Դավիթի նկատմամբ կալանք չկիրառելն իրականում այլ ենթատեքստ ունի։

Արդյո՞ք Դավիթին բերման ենթարկելը, ապա նաև ձերբակալելն ու մեղադրանք առաջադրելը կապ ունի, թե նա ում որդին է։ Պապիկյանի կարծիքով՝ այս դեպքում մեծ դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Փաշինյանի հետ։

Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջի մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքով կամ անպարկեշտ արտահայտություններով խափանելով։ Եթե Դավիթը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է պատիժ՝ տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան