ՌԴ-ն ահաբեկչության հովանավոր հայտարարվեց․ Պուտինի ռեժիմի իրավական դատաստանն է պատրաստվում․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանը ճանաչել է  ահաբեկչությունը հովանավորող պետություն, քանի որ «Վագներ» ռազմական ընկերությանը ֆինանսավորվել է ՌԴ պետական բյուջեից, իսկ «Վագներ»-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, քանի որ միտումնավոր բռնություն է իրականացրել ոչ զինվորական անձանց նկատմամբ՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Սա ինչ-որ բարոյական կսմի՞թ է Եվրոպայի կողմից, թե՞ իրականում ինչ-որ բան նշանակում է։

-Սա նշանակում է, որ պատրաստվում է պուտինյան ռեժիմի դատաստան՝ իրավական, քաղաքակրթական և քաղաքական առումով, և հիմա հող է նախապատրաստվում։ Ահաբեկչական, հակամարդկային և ֆաշիստառասիստական վարչակազմի գաղափարախոսության արտաքին, ներքին, բոլոր մակարդակներով գոյությունը և Ռուսաստանի՝ բուն պետություն մնալու հնարավորությունը կդրվի հարցականի տակ միջազգային ատյաններում։

-Երբեմն տպավորություն չկա՞, որ ցանկությունը և իրականությունը շփոթում ենք՝ պնդելով, թե Ռուսաստանն արդեն ջախջախվում է Ուկրաինայի դեմ պատերազմում, և որ պարտությունն արդեն իրականություն է։

-Պատերազմը, այնուամենայնիվ, չափազանց կարևոր գործ է, և միայն մարտադաշտի տեղաշարժերը չեն․ Ռուսաստանը վերջին մեկուկես տարվա ընթացքում կորցրել է իր միջազգային բոլոր շուկաները, գազի և նավթի հիմնական եկամտի աղբյուրները, կորցրել է նաև ժամանակակից տնտեսության մաս կազմելու հնարավորություններն ու գտնվում է տոտալ պատժամիջոցների տակ, դուրս է մղվել բոլոր տնտեսական, քաղաքական, անգամ մշակութային ու սպորտային ատյաններից, և աշխարհի կողմից դիտվում է որպես չարիքի կայսրություն։

-Բայց շարունակում է գոյատևել․ այսինքն՝ անհիմն լավատեսություն չէ՞ կարծելը, թե փլուզվել է այդ չարիքի կայսրությունը։

-Այո՛, շարունակում է գոյատևել, բայց մի քանի տարի առաջ էլ, երբ ասում էինք, որ Ռուսաստանն այս իրավիճակում է հայտնվելու, դա հնչում էր որպես ցնորք, ֆանտազիա, բայց դա տեղի ունեցավ։ Տապալումն աշխարհաքաղաքական գործընթաց է, ոչ թե ինչ-որ մի քաղաքի ու շրջանի կորուստը։ Ամեն ինչ կվերջանա այն ժամանակ, երբ ուկրաինական բանակը դուրս կգա ծով, իսկ դա տեղի կունենա մինչև այս տարեվերջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան