Ճապոնիայի 3 քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր կբացվեն․ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Քաղաքականություն
05.07.2023 | 19:132022 սեպտեմբեի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվել էինք աշխատանք տանել Ճապոնիայում ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու ուղղությամբ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ստորև` արդյունքը.
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի եւ Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ եւ տուփեր բացելու վերաբերյալ»,- գրել է նա։