Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ամփոփվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո իրականացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը: Մարտին մեկնարկած նախագծին հայտագրվել և իրենց աշխատանքներն են ներկայացրել ՀՀ 8 մարզերի և Երևանի 50 դպրոցների շուրջ 256 աշակերտներ: Ընդհանուր առմամբ՝ ներկայացվել են 106 աշխատանքներ՝ 31 ուսումնական …

