Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Արցախի հայերին աջակցելու և «գաղութային քաղաքականության» համար

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքվում անցկացվող Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան աջակցում է Արցախի հայերին։

«Ֆրանսիան իրեն կեղծ դիրքավորելով որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան՝ շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, թե վերջերս Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի դուրսբերումը «ևս մեկ անգամ ցույց է տվել, որ Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունն Աֆրիկայում դատապարտված է ձախողման»:

«Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը և գաղութային քաղաքականությունը»,- հայտարարել է Ալիևը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը Ֆրանսիային մեղադրել է «ցեղասպանություններ իրականացնելու համար»։ Նա նշել է, որ «Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր «գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»։

Էմմա Չոբանյան