Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ առաջին անգամ խոսել է Հայաստանին սահմանակից Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղի բնակիչների՝ իր ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ էկոակցիաների մասին։ Նշենք, որ արդեն երրորդ շաբաթն է՝ գյուղում իրավիճակը լարված է, բնակավայրի ոստիկական շրջափակումն ու ահաբեկումը շարունակվում է, տեղի գրանցում ունեցողներից բացի՝ ոչ ոքի չի …

