Թուրքիայի գլխավոր ընդդիմության առաջնորդ, ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ՌԴ-ին մեղադրել է երկրի ընտրություններին՝ կեղծ տեսանյութերի միջոցով միջամտելու մեջ։ Թուրքերեն և ռուսերեն առանձին թվիթերով Քըլըչդարօղլուն մատնացույց է անում Ռուսաստանին՝ընտրական մրցավազքին միջամտելու համար՝ կազմակերպելով կեղծ բովանդակություն՝ ուղղված նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեի դեմ, որը նախօրեին հայտարարել էր նախագահական ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին։ …

