Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 17-18-ը Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը: Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վրաստան կգործուղվի նաև Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական …

