100-ամյա հայ կինոյի դռները բացելու բանալին՝ GIF-երով․ ոսկեծիրանյան «Անցուդարձ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են կինոօպերատոր Արեգ Կոզմոյանի «Անցուդարձ, հարյուրամյա գիֆապատում» փորձարարական ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։

Արեգ Կոզմոյանը գտել է հարյուրամյա հայ կինոյի դռները բացելու իր բանալին՝ GIF-ը, որը համացանցում և ժամանակակից սոցիալական ցանցերում բավական մեծ տարածում ունի՝ լինելով պարզ, մատչելի ու հասանելի միջազգային վիզուալ լեզու։

«Այս ցուցահանդեսը ներառում է մեր կինոյի ողջ պատմությունը՝ մինչև մեր օրեր։ Դուք կարող եք տեսնել 10 պրոեկցիա, որոնցից ամեն մեկը մի տասնամյակին է վերաբերում։ Ցուցահանդեսում ներառված են ֆիլմեր 1920-ականներից սկսած մինչև մեր օրերը»,- ասում է Արեգ Կոզմոյանը։

«Անցուդարձ» նախագիծը հայ կինոյի 100-ամյակի շտեմարան է՝ տասը տասնամյակից ընտրված հարյուր ֆիլմերի գիֆերով։ Յուրաքանչյուր դրվագ դնելով հետուառաջ շարժման մեջ՝ օպերատորը ստանում է պատկերների չընդհատվող շրջապտույտ։

«Հինը սովորաբար ասոցացվում է ծանր, ոչ հրապուրիչ մի բանի հետ, իսկ այս ցուցադրությունը փորձ է՝ ցույց տալու, որ ժառանգության հետ տարբեր տեսակի առնչություն կարելի է ստեղծել»,- նկատում է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Ցուցադրությունը, Վան Սարկիսյանի հուզական երաժշտական մշակումների ու Ռոդիոն Նիկիտինսկիխու ձայնային համադրությամբ, հանդիսատեսին ուղեկցում է հարյուրամյա հայ կինոյի արահետներով։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նկատում է՝ թանգարանային միջավայրը կարող է չբավարարել կինոարվեստի բոլոր շերտերը միաժամանակ բացահայտելու համար։ Այդուհանդերձ, իրենք արել են հնարավորը, որպեսզի դա իրականություն դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան