Չինացի հաքերները կոտրել են Եվրոպայում պետական կառույցների օգտահաշիվները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինացի հաքերները մուտք են գործել շուրջ 25 կազմակերպությունների, այդ թվում՝ պետական ​​կառույցների էլեկտրոնային փոստի հաշիվներ, ինչպես նաև անձանց համապատասխան օգտահաշիվներ, որոնք, ենթադրաբար, կապված են այդ կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնել է Microsoft-ը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ խոսքը Storm-0558 անվանումով հայտնի հաքերային խմբի մասին է։ Հարձակումներն ուղղված են եղել, մասնավորապես, արևմտյան Եվրոպայի դեմ, գրում է AP  գործակալությունը։

Microsoft-ը, սակայն, հարձակման թիրախում հայտնված տարածաշրջաններ չի նշում։

Ըստ կորպորացիայի՝ Storm-0558 խումբը «կենտրոնացած է լրտեսության վրա, օրինակ՝ տեղեկատվություն հավաքելու համար էլեկտրոնային փոստի համակարգերին հասանելիության ձեռքբերում»:

Microsoft-ը հունիսի 16-ին սկսել է հետաքննել Storm-0558-ի հերթական հարձակումը՝ հիմնվելով ընկերության հաճախորդի կողմից էլեկտրոնային փոստի արտասովոր գործունեության մասին զեկույցի վրա: Պարզվել է, որ անօրինական գործողությունները շարունակվել են առնվազն մեկ ամիս։ Այս պահին, ըստ Microsoft-ի, հաճախորդների համար հարձակման բոլոր հետևանքները վերացված են։

Ամերիկյան Washington Post-ի տվյալնրով՝ հաքերներն օգտվել են Microsoft Cloud ծառայության խոցելիությունից։ Երբ խնդիրը հայտնաբերվել է պետական մարմինների կողմից, պաշտոնյաներն անմիջապես կապվել են ընկերության հետ՝ պարզելու կիբերհարձակման աղբյուրն ու ամպային ծառայության խոցելիությունը, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ադամ Հոջեսը։

Նշվում է, որ ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել։ Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ ՊՆ-ի, Սպիտակ տան և հետախուզության օգտահաշիվները կիբերհարձակումից չեն տուժել։

Էմմա Չոբանյան