Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, բայց ասում ենք՝ ժողովուրդը պետք է ինքնորոշվի. Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին, Բաքվի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին և խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրմանը։

Ինչ խաղաղության պայմանագիր էլ կնքենք, նորից ադրբեջանցիները կրակելու են․ մեզ այդպիսի հարևան է բաժին ընկել։ Factor TV- հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Գագրկ Մելքոնյանը։

Պատգամավորը հավելեց, որ, այնուամենայնիվ, այդ պայմանագրի կնքմամբ շատ բաներ կփոխվեն․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ կիրականացվեն, պայմանավորվածություն ձեռք կբերվի, թե սահմանապահ զորքերը սահմանից քանի կմ հեռու պետք է տեղակայվեն։ Ադրբեջանի նպատակն է հանդես գալ հաղթողի դիրքերից և իր պայմանները թելադրել»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ զարմանալի չէ, որ թե՛ ՀՀ սահմանին, թե՛ Արցախում կրակոցներ են, թեև ընթանում է բանակցային պրոցես․ «30 տարի է ադրբեջանցիները կրակում են, պատերազմից առաջ էլ են կրակել, նորից կրակում են և էլի կկարկեն, քանի որ մեր խնդիրներն Ադրբեջանի հետ վերջնականապես չենք լուծել։

Ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց մենք իրենց կրակոցներն էլ գիտենք, ոտնձգություններն էլ։ Իսկ բանակցային պրոցեսը պետք է շարունակվի, չպետք է ընդհատվեն կրակոցների պատճառով»։

Ադրբեջանը մեզ համարում է թշնամի և վերաբերվում է որպես թշնամու, նույնը պետք է անենք մենք»։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ը կստիպի, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցություններն ընթանան, քանի որ աշխարհը տեսնում է, որ գործընթացները տանում են դեպի ցեղասպանություն։

«Մենք ասել ենք, որ ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, բայց նաև ասել ենք՝ ժողովուրդը պետք է ինքնորոշվի, ժողովրդի անվտանգությունը պահպանվի»,- ընդգծեց Գագիկ Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։