Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այսօր կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ «Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ–ն 2022թ–ին …

