Գիշերը ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքը Արցախ։ Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել Արցախի 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշիի մոտակա հատվածում՝ ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, …

