Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ 700 մլն եվրոյի սպառազինության փոխանցմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսն ասել է, որ նոր փաթեթը «ծառայում է Ուկրաինայի առաջնահերթություններին․ այն ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, տանկեր, հրետանի»: Նախնական տվյալներով՝ Ուկրաինան կստանա 40 միավոր Marder հետևակի մարտական մեքենա, …

