Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Բրիտանական կողմի հաղորդմամբ՝ Սունակը ողջունել է Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում և գովաբանել նախագահ Էրդողանին իր ջանքերի համար։ Կողմերը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ օգտագործելու Միացյալ Թագավորություն-Թուրքիա հարաբերությունների զարգացման ողջ ներուժը՝ հիմնվելով աճող առևտրային կապերի և պաշտպանական …

