Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդներից մեկը խոսել է բանտախցից՝ կոչ անելով թուրքական ընդդիմությանը օգտվել երկրի նախագահին պաշտոնանկ անելու լավագույն հնարավորությունից։ Սելահեթթին Դեմիրթաշը, որը մինչև 2016 թվականին «ահաբեկչությանն» աջակցելու մեղադրանքով բանտարկվելը գլխավորում էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ Թուրքիայի երրորդ ամենամեծ քաղաքական խումբը, հայտարարել է, որ միասնական ընդդիմությունը, որը ներառում է նաև քրդերին, կարող է կանխել …

