Հայաստանի և Արցախի իշխանությունները մեր իրավունքներից չեն խոսում, օտարներն ինչո՞ւ պիտի խոսեն․ Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Ոչ մի օտար երկիր չի կարող արցախցիների իրավունքների մասին խոսել այնպես, ինչպես արցախցին։ Ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունները մեր իրավունքներից չեն խոսում, նույնիսկ այս վեցամսյա տոտալ բլոկադան ներկայացնում են հումանիտար ճգնաժամ։ Այս մասին այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը։

Նա և մի խումբ այլ արցախցիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ դժգոհելով օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում դեսպան Քրիստինա Քվինի այն հայտարարությունից, թե ԱՄՆ-ը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն Ադրբեջանի կազմում ապահովել հնարավոր է։

«Մենք ցանկացանք այս ակցիայով ուշադրություն գրավել, մեզ համար տարակուսելի է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը։ Եթե նման հայտարարություն աներ Ռուսաստանի դեսպանը, մեզ համար անհասկանալի կլիներ, բայց ԱՄՆ-ը, որը ջատագովում է ազատությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը, մեզ համար զարմանալի է։ Ուզում էինք պարզաբանումներ ստանալ, դեսպանատնից խոստացան, որ հանդիպում կլինի»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան