Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ և առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական հետախույզ-ինքնաթիռը ութ անգամ երկրի բացառիկ տնտեսական գոտի է մուտք գործել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԿԺԴՀ լրատվամիջոցներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան ուժերը կբախվեն «կրիտիկական թռիչքի», եթե շարունակեն «ապօրինի ներխուժումները», ասել է նա՝ կրկնելով նախօրեին հնչած մեղադրանքները, որ ԱՄՆ-ը խախտել է Հյուսիսային Կորեայի օդային տարածքը։ Բացի այդ, Կիմ Յո Չժոնգն ասել է, որ նման թռչող սարքերը կարող են խոցվել։

«Ոչ մի երաշխիք չկա, որ այնպիսի ցնցող միջադեպը, ինչպիսին է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզական ինքնաթիռի խոցումը, տեղի չի ունենա»,- ավելի վաղ Reuters-ը վկայակոչել էր Հյուսիսային Կորեայի Պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյայի, ում հայտարարությունը տարածել էին տեղական լրատվամիջոցները:

Պենտագոնը հերքել է Հյուսիսային Կորեայի օդային տարածքը խախտելու՝ Փհենյանի մեղադրանքները և հայտարարել, որ ԱՄՆ զինված ուժերը հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին։

«Այսպիսով, այդ մեղադրանքները պարզապես մեղադրանքներ են»,- լրագրողներին ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ Սաբրինա Սինգհը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ հորդորել է Հյուսիսային Կորեային «ձեռնպահ մնալ էսկալացիոն գործողություններից» և կոչ արել «զբաղվել լուրջ և հետևողական դիվանագիտությամբ»։

Տաթև Ֆռանգյան