Խերսոնում հրետակոծության հետևանքով 9 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Կրուկի՝ տուժողների թվում են ծառայության երկու աշխատակիցներ՝ սակրավոր ջրասուզորդը և սակրավորի վարորդը։ Նա նաև հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարները պատսպարվում …

