Փաստաբանները հանդիպել են նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ ոստիկանության պետի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Բողոքի ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։

«Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ էր մասնակցում հանդիպմանը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրեց բոլոր խնդիրները, եղավ վերլուծություն։ Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, ստեղծվում է ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»,- հանդիպումից մանրամասներ ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը հավելեց, որ ոստիկանությունում հավաստիացրել են, թե մեղավորներն օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։

«Ասացին, որ այսուհետ ամեն ինչ կանեն, որ փաստաբաննների հետ նման դեպքեր չկրկնվեն։ Տարբեր հավաստիացումներ եղան։ Որոշվեց, որ հանձնախմբում կլինեն 3 փաստաբան և 3 ոստիկան»,- նշեց Արա Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե համատեղ հայտարարություն կներկայացվի։

Նշենք, որ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։

Փաստաբանների ակցիաները մեկնարկեցին հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։