ԲԴԽ-ն դարձել է դատավորներին պատժող մարմին. բողոքի ակցիա` Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ այսօր մի խումբ փաստաբաններ բողոքի ակցիա իրականացրին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ԲԴԽ-ում դատավորների նկատմամբ տեղի ունեցող գործընթացներից։

Բողոքի ակցիայի մասին նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանը մի քանի օր առաջ էր հայտարարել։ ԲԴԽ շենքի ամբողջ երկայնքով այսօր ոստիկաններ էին հսկողություն իրականացնում։

Հարությունյան Հարությունյանը հայտարարեց, որ բողոքի ակցիան քաղաքական բնույթ չի կրում, ԲԴԽ շենքի դիմաց հավաքվել են բացառապես իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ միջազգային կառույցների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար։

«Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դատավորների համար պատժող մարմին, պատժող մահակ է դարձել։ Այդ ամենն ուղեկցվում է նաև փաստաբանների իրավունքների ակնհայտ և որևէ բացատրություն չունեցող խախտումներով»,- ասաց Հարություն Հարությունյանը՝ հիշեցրելով, որ դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ընթացքում, այն բանից հետո, երբ Հարությունյանը հեռացվել է նիստերի դահլիճից, փաստաբաններին թույլ չեն տվել ներկայանալ ու մասնակցել գործի քննությանը։

Դատավորը պնդում է, որ լսելով նիստի ձայնագրությունը՝ պարզել է, որ այն պահին, երբ իր փաստաբաններին հայտնել են, թե նիստն ավարտված է, այն շարունակվելիս է եղել․ այս հանգամանքը դատավորի համար փաստվել է նաև իր կարգապահական վարույթի գործը լուսաբանող, ԲԴԽ շենքի դիմաց ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների համադրության արդյունքում:
Factor․am-ը գրել էր, որ այս հանգամանքը պարզելուց հետո դատավոր Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ գործի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ անդամներին, սակայն Խորհուրդը գործի քննությունը չի վերսկսվել, ու դատավորի լիազորությունները դադարեցվել են։ Հետագայում հրապարակվել է նաև դատական նիստի ձայնագրությունը, որում լսվում է, որ Կարեն Անդրեասյանը ցածրաձայն ասում է՝ «ոչ ոքի ներս չթողնեք»։
Հարություն Հարությունյանը նաև ասաց, որ երբ ինքը նախաձեռնել է բողոքի ակցիան, իր հետ կապվել են բազմաթիվ գործող դատավորներ ու պատրաստակամություն հայտնել ներկա գտնվել բողոքի ակցիային, սակայն իրենց խնդրանքով նրանք ԲԴԽ շենքի դիմաց չեն։

«Նրանք չեն ներկայացրել, որպեսզի թիրախ չդառնան Բարձրագույն դատական խորհրդի համար։ Ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպանն այսօր ակնհայտորեն զբաղված է մարդու իրավունքների ոտնահարմամբ», ասաց Հարություն Հարությունյանը։
Նա նշեց, որ ցանկացած հակաիրավական ու հակաբարոյական վարքագիծ վաղ թե ուշ արժանանալու է համարժեք գնահատականի։

«ԲԴԽ բոլոր այն անդամները, որոնք շեղվել են սահմանադրական առաքելությունից, պատասխանատվության են ենթարկվելու ինչպես իրենց համայնքում, այնպես էլ քրեաիրավական առումով»,- ասաց Հարությունյանը։

Փաստաբանը վստահություն հայտնեց, որ բոլոր խախտումներն արձանագրվելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
«Կարեն Անդրեասյան, քանի դեռ շատ չի խորացել Ձեր հանցագործությունների բնույթն ու օղակը, առաջարկում եմ արագ կերպով հրաժարական տալ և ազատել դատական իշխանությունը Ձեր ներկայությունից։ Մեր այս ակցիան լինելու է շարունակական։ Ձեզ այսօրվանից տրվում է տասը օր ժամանակ՝ հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում, մենք կանցնենք ավելի լուրջ ակցիաների»,- դիմելով ԲԴԽ նախագահին՝ հայտարարեց Հարություն Հարությունյանը։
Հուլիսի 19-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցն է։ Դիմելով դատավորներին՝ Հարություն Հարությունյանը հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքներին։

Արաքս Մամուլյան

Մանրամասները՝ տեսանյութում։