Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ՍԴՀԿ ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Մենք կարիք ունենք միահամուռ պայքարել այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև: Տեղյակ եմ, որ շատ լավ տիրապետում եք իրավիճակին, կառավարության հետ մշտական շփման մեջ եք, մասնակցում եք արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներին: Եվ ըստ այդմ՝ բավական տեղեկացված եք:

Սա նշանակում է, որ ձեր հերթին Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումների ընթացքում ներկայացնում եք մեր երկրում տիրող իրատեսական պատկերն ու իրականությունը:

Այսօրվա մեր աշխատանքում կարևոր է նաև տեղեկություններ հասցնելը: Երբ արտերկրում եմ լինում՝ անպայման հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և նկատում եմ, որ հիմնական խնդիրներից մեկը՝ տեղեկատվության պակասությունն է, ինչպես նաև ապատեղեկատվությունը: Դուք այդ համատեքստում կարևոր գործ եք անում և տեղեկությունը ներկայացնում ենք: Արտերկրում ապրող մարդուն դժվար է այս տեղեկատվության անսահման հոսքի մեջ ճշմարտությունը գտնել, շատ դեպքերում նաև այդ ճշմարտությունը անհնարին է գտնել», -ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ ընդունելով և հասկանալով բոլոր բարդություններն ու դժվարությունները, շարունակում է իր բռնած ուղին: «Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի լուծումը միայն և միայն բանակցային սեղանի շուրջ պետք է լինի, և մենք պետք է մեր հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն դարձնենք, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր արժանապատվության կամ Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին: Մենք բոլորս պետք է մեր անելիքները գնահատենք և առաջ շարժվենք»,- նշել է նախագահը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Համաձայն ենք Ձեր դիտարկումների հետ: Անկեղծ խոսակցություն է հարկավոր ժողովրդի հետ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում… Բարդ իրավիճակում ենք և մարդկանց պետք է հասցնել տեղեկություն, որը ճիշտ է, առանց քաղաքական շահարկումների և մոլորեցնող: Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել և վճռականությամբ ենք մոտեցել այս գործին, և միշտ խոսում ենք այն մասին, թե ինչպիսի դժվարություններ, ինչպես նաև հաջողություններ կան»,- ասել է Համբիկ Սարաֆյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, առաջնահերթություններին և անվտանգային խնդիրներին: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ ու աջակցություն ցուցաբերել մեր երկրի առջև ծառացած խնդիրների միասնական լուծումներ փնտրելու և համահայկական հարցերում ջանքերը մեկտեղելու գործում: