10-15 տարվա ազատազրկում՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դեպքում․ ինչ արդյունք կունենա «Հայաքվե»-ի նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

«Հայաքվե» նախաձեռնությունը, որն այս օրերին հանրապետության տարածքում փորձում է 50 հազար ստորագրություն հավաքել՝ Ազգային ժողով Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծ ներկայացնելու համար, առաջարկում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող պաշտոնատար անձին 10-15 տարվա ազատազրկման դատապարտել։ Նախաձեռնության անդամներից Աննա Կոստանյանը Factor TV-ի հետ զրույցում փոխանցեց, որ հավաքվել է շուրջ 15 հազար ստորագրություն։

«Հայաքվե» նախաձեռնության մեկնարկը տրվեց մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂՀ-ն ներառյալ։ Եռակողմ ձևաչափով առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին։

Իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը Factor TV-ի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ ասաց՝ ՀՀ-ն ազատ և ժողովորդավարական երկիր է, քաղաքացիներն էլ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից։ Իսկ ինչպե՞ս է վարչապետի թիմակիցը վերաբերվում այն հանգամանքին, որ եթե նախաձեռնությունը հաջողություն ունենա և նախագիծն օրենք դառնա, Փաշինյանին ենթադրյալ ազատազրկում է սպասվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դեպքում։ Հայկ Կոնջորյանն արեց առավելագույնը՝ հարցին ուղիղ չպատասխանելու համար։

ԿԸՀ-ի որոշմամբ՝ 50 հազար ստորագրությունը պետք է հավաքվի մինչև օգոստոսի 19-ը։ Դրանից հետո նախաձեռնության հեղինակած նախագիծը պետք է քննարկվի նախ ԱԺ գլխադասային հանձնաժողովում, դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ լիագումար նիստում։ Եթե իշխող ՔՊ խմբակցությունը կողմ չքվեարկի, նախաձեռնությունը կտապալվի։ Հայկ Կոնջորյանը չի հստակեցնում՝ կաջակցե՞ն, թե՞ ոչ։

Աննա Կոստանյանը նշում է՝ ԱԺ-ում հաջողության չհասնելու դեպքում գործողությունների երկրորդ պլան ունեն` 300 հազար ստորագրություն կհավաքեն, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունները հանրաքվեի միջոցով կատարեն։

Մինչ զարգացումների ընթացքը հայտնի կդառնա, Հայկ Կոնջորյանը նշում է՝ այս նախաձեռնության հետևում խորհրդարանական ընդդիմությունն է թաքնված։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի թաքցնում, որ աջակցում են «Հայաքվե» նախաձեռնությանը։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, կարծում է, որ իշխանությունները ձախողելու են գործընթացները։

Հավելենք, որ վարչապետի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել «Հայաքվե» նախաձեռնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան