Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողը վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
12.07.2023 | 09:32Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: