Եվրոպայում 2022 թվականին շոգն ավելի քան 61 հազար մարդու կյանք է խլել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Nature Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի ամռանը շոգի պատճառով ավելի քան 61,000 մարդ է մահացել, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գիտնականները վերլուծել են Եվրոստատի շաբաթական տվյալները բոլոր պատճառներով մահացության վերաբերյալ՝ բաժանված ըստ սեռի և տարիքի, մայիսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, ըստ հետազոտության հեղինակների, այս ընթացքում Եվրոպայում ռեկորդային ջերմային ալիքի հետևանքով մահացել է 61,672 մարդ։

Ընդ որում, շոգից մահացության սովորական ցուցանիշը եվրոպական երկրներում այս ժամանակահատվածում կազմել է 36 հազար մարդ։

Բացարձակ թվով Իտալիան ունի շոգից ամենաշատ մահվան դեպքերը՝ 18,000, որին հաջորդում են Իսպանիան (11,300 մահ), Գերմանիան (8,173 մահ) և Ֆրանսիան (4,807 մահ): Մեկ միլիոն մարդու հաշվով շոգից մահացության դեպքերն ամենաբարձրն են եղել Իտալիայում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Կանանց շրջանում շոգից մահացության մակարդակը 56 տոկոսով ավելի բարձր է եղել, քան տղամարդկանց:

Տաթև Ֆռանգյան