Քնած փղից մինչև իսրայելական ցույցեր. հայտնի են Drone Photo Awards 2023 հաղթողները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Տոսկանայում տեղի է ունեցել Drone Photo Awards 2023 հեղինակավոր մրցանակաբաշխությունը և որոշվել են անօդաչուներից արված լավագույն լուսանկարները, հաղորդում է Euronews-ը։

Նշվում է, որ 9 անվանակարգում 2500 մասնակից է եղել։ Բացարձակ հաղթող է ճանաչվել աերոլուսանկարչության իսրայելցի վարպետը Օր Ադարը՝ «Պետք է դիմադրել» («Դիմադրել») օդային գլուխգործոցի հեղինակը։ Լուսանկարում հազարավոր ցուցարարներ են սեղմված բռունցքներով, ավտորիտար առաջնորդների դիմանկարներով ու «Ստարտափ ազգից մինչև ինտերնետի անջատում» մակագրությամբ պաստառով։ Ժյուրիի կարծիքով՝ լուսանկարչին հաջողվել է ֆիքսել Իսրայելում դատաիրավական բարեփոխումների հակառակորդների հզոր ելույթների ոգին։

Urban անվանակարգում հաղթել է Սեբաստիան Պիորեկի  «Մանկական խաղահրապարակ» լուսանկարը՝ արված Լեհաստանում, վայրի բնություն անվանակարգում հաղթել է Ջահու Պարանի «Քնած հսկան» լուսանկարը, որը պատկերում է  քնած փղի։

Սպորտ անվանակարգում հաղթել է Դավիդ Մաշեի Highline՝ Ալպերում արված լուսանկարը, մարդիկ անվանակարգում՝ Սայմոն Հիզերի «Լողափի երանություն» լուսանկարը, բնություն անվանակարում՝ Թոմաս Վիջայանի «Օստոֆոնի սառցե գլխարկը» նկարը, աբստրակցիա անվանակարգում՝ Իգնասիո Մեդեմի «Երկրի տանջված թոքերը» լուսանկարը։

Հարսանեկան լուսանկարների անվանակարգում էլ հաղթել է Քշիշտոֆ Կրավչիկի «Լողալ աստղերում» նկարը, իսկ Foodscapes անվանակարում՝ Ջորջ Շտայնմեցի լուսանկարների շարքը։

Drone Photo Awards-ը վիզուալ արվեստի հայտնի Siena Awards փառատոնի անբաժանելի մասն է:

Էմմա Չոբանյան