Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարությունը մանրամասներ է ներկայացրել «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններից։ Մասնավորապես, հաղորդվում է, որ 85 ամերիկացի զինվորականներ 175 հայ զինվորականների հետ վարժանքներ են անցկացնելու սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner խաղաղապահ զորավարժությունների ընթացքում: 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները, Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորականներն ուսումնավարժանքներն անցկացնելու են Երևանի …

