44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ցույց են անում Կառավարության շենքի դիմաց․ պահանջում են հանդիպում վարչապետի հետ։ Նշենք, որ երեկ նրանք ակցիա իրականացրին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Արցախցիների ներկայացուցիչներին ընդունեց դեսպանի գլխավոր խորհրդականը։ Հանդիպումից հետո «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ընդունել է դեսպանի գլխավոր խորհրդականը։ Հայրյանին խոսքով՝ …

