Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանին և կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը կբողոքարկի Ղազարյանի, Բեգլարյանի և «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթը կարճելու որոշումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Արիստակեսյանը։ Նա այսօր հանդիպում է ունեցել շորթման վերաբերյալ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Ծովակ Մնացականյանի …

