Այսօր եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջև։ Factor.am-ին տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, որոնց թվում է գազի և էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքի մասով կարևորագույն հարցը։ Լաչինի միջանցքի մասով ևս քննարկումներ եղել են, բայց ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ …