Կանադան և նրա դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական ներխուժման պատճառով, որի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր զանգվածային արտագաղթեցին Հայաստան։ Այս մասին ասել է Կանադայի բարձրաստիճան դիվանագետը Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովի՝ նախօրեին տեղի ունեցած նիստում, գրում է CBC-ն։ «Եղել են քննարկումներ, շարունակական …

