Կանադան և դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը․ կանադական խորհրդարանում լսումներ են անցկացվել

Լուրեր

12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Բոլորը

Կանադան և նրա դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական ներխուժման պատճառով, որի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր զանգվածային արտագաղթեցին Հայաստան։ Այս մասին ասել է Կանադայի բարձրաստիճան դիվանագետը Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովի՝ նախօրեին տեղի ունեցած նիստում, գրում է CBC-ն։

«Եղել են քննարկումներ, շարունակական բանավեճեր այն մասին, թե երբ առավել նպատակահարմար կլինի օգտագործել այդ գործիքը»,- ասել է Հայաստանում Կանադայի նորանշանած դեսպան Էնդրյու Թերները՝ պատասխանելով Հիզեր Մաքֆերսոնի հարցերին:

Երևանից տեսակապով ելույթ ունենալով հանձնաժողովում կազմակերպված լսումներում՝ Թերները նաև նշել է, թե վտանգ կա, որ պատժիչ գործողությունները կարող են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը:

«Պատժամիջոցների ընդունումը հենց հիմա կարող է խաթարել խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերը։ Չնայած մենք չենք տեսել, որ որևէ մեկը բռնի պատժամիջոցների ուղին, մենք տեսանք հայտարարություններ Ֆրանսիայից, օրինակ, ռազմական աջակցության հնարավորության մասին, և դա ստիպեց Ադրբեջանին դուրս գալ պլանավորված միջազգային հանդիպումներից և քննարկումներից, որոնք կարող էին նպաստել խաղաղության հաստատման գործընթացին»,- ասել է դեսպանը։

Այս հայտարարությունը հնչում է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի՝ Հայաստան այցից մի քանի օր անց, որը Երևանում պաշտոնապես բացեց Կանադայի դեսպանատունը։ Այցի ընթացքում պատժամիջոցների հնարավորության մասին լրագրողների հարցին նախարարը պատասխանել էր, որ «ամեն ինչ սեղանի վրա է», ինչը հարուցել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի քննադատությունը:

Թերները նաև նշել է, որ Օտտավան Բաքվին ասել է, որ պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադառնալու իրավունքը։ Կանադան ստորագրել է դրան նվիրված մի քանի երկրների հռչակագիրը՝ ուղղված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Մինչ Ադրբեջանը բազմիցս ասել է, որ փախստականները կարող են վերադառնալ, փորձագետներից մեկը խորհրդարանական հանձնաժողովին ասել է, որ, հավանաբար, քիչ փախստականներ կընդունեն այդ առաջարկը:

«Հայաստանով մեկ սփռված տեղահանվածների հետ իմ հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մի մարդու, որն առաջիկայում մտածի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին։ Նրանք վստահություն չունեն  Ադրբեջանի իշխանության նկատմամբ և չափազանց վախենում են վերադառնալ»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է որոշակի վստահություն ձևավորել՝ թույլ տալով տեղահանված փախստականներին գոնե այցելել իրենց տները և սպանված ընտանիքի անդամների շիրիմներին, միգուցե միջազգային կառույցների աջակցությամբ, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

Մասնակից փորձագետներից ոմանք չեն համաձայնել դեսպանի մտավախությանը, որ պատժիչ գործողությունները կարող են Ադրբեջանին դուրս մղել խաղաղ բանակցություններից:

«Այժմ ժամանակն է, որ նպատակային պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ։ Դրանք նախազգուշացում կլինեն, որ Կանադան ակնկալում է Ադրբեջանից պաշտպանել մշակութային ժառանգությունը, պաշտպանել մնացած մի քանի էթնիկ հայերին, պահպանել հեռացածների վերադարձի իրավունքը և ապահովել արդար վերաբերմունք քաղաքացիական առաջնորդների նկատմամբ, որոնք  ձերբակալվել են»,- ասել է Վինձորի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Քրիստոֆեր Ուոթերսը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, նաև մատնանշել Ադրբեջանի կառավարության հռետորաբանությունը, որը պահանջում է մեկ այլ տարածք Հայաստանի ներսում:

Օտտավայի համալսարանի կովկասյան պետությունների քաղաքականության փորձագետ Ժան-Ֆրանսուա Ռատելն էլ ասել է, որ Միջազգային քրեական դատարանը կարող է լինել արդարադատության ևս մեկ ճանապարհ: Նա նշել է, որ Կանադան պետք է աջակցի Հայաստանի վերջին քայլին՝ վավերացնելու մարմնին անդամակցելը, ինչը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ենթադրյալ էթնիկ զտումների հետաքննության:

Նա նշել է տնտեսական շրջափակումը, որն Ադրբեջանը գործադրել է Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական ներխուժումից մոտ 10 ամիս առաջ, որը հիմնականում դադարեցրել է սննդի և դեղորայքի հոսքը տեղի բնակչությանը, ինչպես նաև նպաստել բուն արտագաղթին։

Քվեբեկից պատգամավոր Ստեֆան Բերժերոնը, որը նույնպես հանձնաժողովի անդամ է, ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է համարձակություն զգալ հարձակվելու համար՝ իր վերջին ռազմական հաջողությունների պատճառով:

«Ես առանձնահատուկ ուզում եմ մատնանշել Ֆրանսիան, որը Հայաստանի միակ դաշնակիցն է եղել վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ Փարիզը բարձրացրել է հակամարտության հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և պաշտպանական զենք վաճառել Հայաստանին։

Էմմա Չոբանյան