Իսրայելի դիվանագետները ՄԱԿ-ի ԱԽ նիստին դեղին աստղեր են կրել

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը պատվիրակության իր գործընկերների հետ միասին նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կրել են դեղին աստղեր, որոնք նման են այն աստղերին, որ նացիստները ստիպում էին հրեաներին կրել Հոլոքոստի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կրելով «Այլևս երբեք» գրությամբ աստղը՝ Էրդանն ասել է, որ «որոշ անդամ երկրներ ոչինչ չեն սովորել վերջին 80 տարում»։

«Ձեզանից ոմանք մոռացել են, թե ինչու է ստեղծվել այս մարմինը։ Ես ձեզ հիշեցնեմ։ Այս օրվանից ամեն անգամ, երբ նայեք ինձ, կհիշեք, թե ինչ է նշանակում լռել չարի առաջ, ինչպես իմ տատերն ու պապերը, միլիոնավոր  հրեաներ, ես և իմ թիմը այսուհետ կրելու ենք դեղին աստղեր։ Մենք աստղը կկրենք այնքան ժամանակ, քանի դեռ չեք դատապարտել ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունները և պահանջել անհապաղ ազատ արձակել մեր պատանդներին»,- ասել է նա։

Իսրայելի ​ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումից հետո երկու կողմերի կորուստների համեմատությունը նույնքան անընդունելի է, որքան նացիստական ​​Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կորուստները Երկրորդ համաշխարհային պատերազմում։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հոկտեմբերի 27-ին Հորդանանի կողմից ներկայացված բանաձև էր ընդունել, որը կոչ է անում «անհապաղ, մշտական ​​և կայուն մարդասիրական հրադադարի»։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 120-ի ներկայացուցիչները կողմ էին քվեարկել։ Այստեղ, սակայն, չի նշվում ՀԱՄԱՍ-ի մասին, ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերեվարված իսրայելցի զինվորներին ազատ արձակելու պահանջ չկա և չկա հիշատակում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին: Տեքստում ՀԱՄԱՍ-ը ներառելու՝ Կանադայի առաջարկը չէր ընդունվել։

Էմմա Չոբանյան